ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 2022 Թ.-Ի ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Պարենային ճգնաժամն աշխարհում շարունակվում է խորանալ։ Տեղի են ունենում առկա լոգիստիկ ուղիների փոփոխություններ։ Տարբեր երկրներ կիրառում են անհամաչափ պատժամիջոցներ, որոնք որոշ երկրներում հանգեցրել են պարենային նշանակության ապրանքների տեղափոխման լուրջ խնդիրների։ Նկատվում է պարենային անվտանգությանը սպառնացող իրավիճակ, որին պետք է յուրաքանչյուր երկիր վերաբերվի չափազանց լրջորեն։

Չնայած այս իրավիճակին՝ Հայաստանը շարունակում է ներմուծել պարենային ապրանքներ, որոնց ծավալների մասին պատկերացումներ կարող ենք կազմել ստորև բերված գծապատկերի օգնությամբ․

Գծապատկեր 1․ Պարենամթերքի ներմուծման ծավալները 2022 թ․-ի երրորդ եռամսյակում

Համաձայն վիճակագրական տվյալների՝ առավելագույն ներմուծման ծավալներ 2022 թ․-ի երրորդ եռամսյակում ունեցել ենք ցորենի մասով՝ 132,780 տոննա, մրգի մասով՝ 13,534 տոննա, բուսական յուղի,ալյուրի և թռչնամսի դեպքում՝ համապատասխանաբար 9,459, 8,440 և 8,404 տոննա։ Նվազագույն ներմուծման ծավալներ առկա են ձվի, պանրի ևտավարի մսի մասով՝ համապատասխանաբար 90, 606 և 833 տոննա։

Դիտարկենք պարենամթերքների ներմուծման ծավալների փոփոխությունը 2022 թ․-ի երրորդ եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի և 2022 թ․-ի երկրորդ եռամսյակի համեմատ․

Գծապատկեր 2․ Պարենամթերքի մի շարք ուղղությունների ներմուծման ծավալների փոփոխությունը 2022 թ․-ի երրորդ եռամսյակում 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի և 2022 թ․-ի երկրորդ եռամսյակի համեմատ

Ներմուծման ծավալների աճ 2022 թ․-ի երրորդ եռամսյակում 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է թռչնի մսի և մրգի մասով՝ համապատասխանաբար 15 %-ով և 23 %-ով։ 2022 թ․-ի երրորդեռամսյակում 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծման ծավալների անկումներ դիտվել են ցորենի, ալյուրի և բուսական յուղի դեպքում, համապատասխանաբար՝ 51 %-ով, 37 %-ով և 110 %-ով։

Կիսվեք այս հոդվածով