Amazon-ը գաղտնի կերպով զարգացնում է արհեստական ինտելեկտը(ԱԻ), որն ինչպես ակնկալում է IT-հսկան, իր վրա կվերցնի մի շարք առաջադրանքներ, որոնք կատարում են անձնակազմի ընտրության մասնագետները: Այս մասին հայտնում է Vox-ը՝ վկայակոչելով Amazon-ի ներքին փաստաթղթերը։ «Խելացի» համակարգը կոչվում է Automated Applicant Evaluation (AAE):
Նշվում է, որ կորպորացիան առնվազն 2021 թվականի հոկտեմբերից զբաղվում է ԱԻ նախատիպերի «գործարկմամբ»։ Amazon-ում կարծում են, որ մուտքային տվյալների հիման վրա ալգորիթմն ընտրում է պահեստների և որոշ կորպորատիվ ստորաբաժանումների ամենահարմար աշխատակիցներին։ Ակնկալվում է, որ նեյրոցանցն արդեն կարող է իր վրա վերցնել անձնակազմի ընտրության բոլոր փուլերը, որոնք նախորդում են հարցազրույցին։
Ինչպես հայտնում է Vox-ը, Amazon-ն արդեն ունի ալգորիթմի կողմից ընդունված աշխատակիցներ։ Նրանց մեջ կան և՛ բժշկության ոլորտի ներկայացուցիչներ, և՛ մշակող-ինժեներներ, և՛ ղեկավար պաշտոններ զբաղեցնող մենեջերներ։
Փաստաթղթերը, որոնք վկայում են Amazon-ի արհեստական ինտելեկտի օգտագործման մասին, Vox-ի խմբագրությունը ստացել է այն բանից հետո, երբ ՏՏ հսկան անցյալ շաբաթ Հնդկաստանում և ԱՄՆ-ում կադրերի բաժնի հարյուրավոր աշխատակիցների առաջարկել է հեռանալ՝ սեփական ցանկությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում