Հաղորդվում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հետ համաձայնության է եկել տարեկան 172,9 միլիոն ֆունտ ստեռլինգ ռեկորդային պայմանագրի շուրջ:
37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խզվել էր այս ամսվա սկզբին՝ ակումբի ղեկավարների հետ բուռն հարաբերություններից հետո, որոնք առավել վատթարացան նրա հակասական հայտարարություններից հետո։
Իսկ այժմ ասվում է, որ Ռոնալդուն սենսացիոն համաձայնության է եկել «Ալ Նասրի» հետ։ Այն երկուսուկես տարվա պայմանագիր է, որը տարեկան 172,9 միլիոն ֆունտ արժի։ Այս մասին հայտնում է իսպանական թերթը:
Մադրիդի «Ռեալի» և «Յուվենտուսի» նախկին աստղին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ոչ մի գործարք չի կնքվել, և որ Ռոնալդուն շարունակում է կենտրոնացած մնալ աշխարհի առաջնության վրա, սակայն այսօր իսպանիայում լրատվականները պնդում են, որ «գլխապտույտ թվերը համաձայնեցված են»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում