Էստոնիան ԵՄ-ից 156 մլն եվրո փոխհատուցում կստանա Ուկրաինային աջակցելու համար

1 Min Read

Էստոնիան Եվրամիությունից կստանա 156 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության համար։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Թոմաս Մելը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ  Եվրամիությունը հավանություն է տվել խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ռազմական աջակցության վեց օգնության փաթեթի հատկացմանը՝ ընդհանուր 3,1 միլիարդ եվրոյի չափով։ 156 միլիոն եվրո կվերադարձվի Էստոնիային։

Ավելի վաղ որոշում էր կայացվել փոխհատուցել Էստոնիային 135 մլն եվրոյի չափով։ Այդպիսով Տալլինը այդ փաթեթներից կստանա ևս 21 մլն եվրո։

Ինչպես նշել է Մելը, Բալթյան հանրապետությունը կկարողանա օգտագործել այդ միջոցները իր ռազմական ներուժը վերականգնելու համար։

Նոյեմբերի կեսերին Էստոնիայի պաշտպանության նախարարության կանցլեր Կուստի Սալմը հայտարարեց, որ Էստոնիայի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը մոտենում է 300 միլիոն եվրոյին։

 

Կիսվեք այս հոդվածով