Ռուսները ուշացրել են Միկրոֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) կողմից տրված 6,93 մլն վարկերի վճարումները: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով 2022 թվականի հոկտեմբերի վերջին Վարկային պատմության ազգային բյուրոյի (НБКИ) տվյալներին։
ՄՖՀ-ների հաշվեկշռում ակտիվ վարկերի ընդհանուր թիվը կազմել է 16,1 մլն: Դրանցից 43.1 %-ը 90 օր ժամկետանց վարկեր են, ինչը համաճարակի ճգնաժամից ի վեր խնդրահարույց վարկերի ամենաբարձր մասնաբաժինն է: Օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում նման պարտքերի թիվն աճել է 1,5 մլն-ով կամ 28,8 %-ով։
Տրված վարկերի որակը համեմատաբար կայուն է եղել 2020 թվականի ամառվանից մինչև 2021 թվականի վերջ, սակայն այս տարի այն սկսել է զգալիորեն վատթարանալ «ընդհանուր անորոշության ֆոնին», – ասել է Վարկային պատմության ազգային բյուրոյի մարքեթինգի տնօրեն Ալեքսեյ Վոլկովը։ Բյուրոն չի հրապարակել Միկրոֆինանսական հաստատությունների պորտֆելներում խնդրահարույց վարկերի ծավալը դրամական առումով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում