ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 2022 Թ․-Ի ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ներկայիս աշխարհաքաղաքական ծանր պայմաններում շատ բարդ է պահպանել երկրի տնտեսության կայունությունը: Սակայն, դա հնարավոր չէ անել առանց արտահանման որոշակի ծավալների ապահովման: Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի արտահանման ծավալներից, որոնք Հայաստանին են ապահովում արտարժույթով: Հայաստանի արտահանման ուղղությունները այդքան բազմազան չեն, սակայն հետաքրքիր է, որ մեր երկիրն արտահանում է նաև պարենամթերք: Վերջինիս շրջանակներում երկիրը կարողանում է ոչ միայն ապահովել ներքին սպառում, այլ նաև արտահանում:

Բերված գծապատկերի միջոցով ծանոթանանք պարենամթերքի արտահանման ծավալներին ըստ տարբեր ապրանքների.

Գծապատկեր 1. Պարենամթերքի արտահանման ծավալները 2022 թ․-ի երրորդ եռամսյակում

Հայաստանը 2022 թ․-ի երրորդ եռամսյակում արտահանել է 42,892.2 տոննա ծավալով միրգ։ Ընդ որում՝ արտահանվել է 6,145 տոննա խաղող։ Երկրորդ տեղում է կոնյակի արտահանումը՝ 26,454.3 տոննա ծավալով: Երրորդ հորիզոնականում է հայտնվել հանքային ջուրը, որի արտահանման ծավալները կազմել են 7,942 տոննա: Հայաստանը արտահանում է նաև պանիր՝ 635 տոննա, ձու՝ 57 տոննա և գինի՝ 2,291 տոննա:

Ուսումնասիրենք նաև՝ ինչպես են փոխվել պարենամթերքի արտահանման ծավալները վերը նշված ուղղություններով 2022 թ․-ի երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի և 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ.  

Գծապատկեր 2. Պարենամթերքի արտահանման ծավալների փոփոխությունը 2022 թ.ի երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի և 2021 թ․ի նույն եռամսյակի համեմատ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022 թ․-ի երրորդ  եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ արտահանման ծավալների զգալի աճ՝ 87 %, դիտվել է հանքային ջրի մասով: Խորը անկում դիտվել է հանքային ջրերի արտահանման ծավալներում: Վերջինս 2022 թ․-ի երրորդ եռամսյակում 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 22 %-ով: Գինու արտահանման ծավալների աճը 2022 թ․-ի երրորդ եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ կազմել է 42 %: Նկատենք, որ խաղողի արտահանման ծավալները 2022 թ․-ի երրորդ եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ աճել է 5 %-ով։

Կիսվեք այս հոդվածով