Հավաքական Արևմուտքի գործողությունները տնտեսական քաղաքականության արդյունավետության տեսանկյունից խիստ մտահոգիչ են թվում։ Առանց հաշվի առնելու Եվրոպայում գազի նկատմամբ պահանջարկը, որոշում կայացվեց ձերբազատվել ռուսական գազից։ Արդյունքում նկատվում է գազի համատարած պակասուրդ, որը չլրացնելու պարագայում Եվրոպայի տնտեսությունը շատ արագ կփլուզվի։
Մեր նախկին վերլուծություններում արդեն նկարագրել էինք բարդ իրավիճակը Եվրամիության այնպիսի խոշոր պետություններում, ինչպիսիք են Ֆրանսիան և Իտալիան։ Այս ամենից հետո Եվրամիությունը հսկայական գումարներ է հատկացնում ուկրաինական պատերազմի կարիքների համար, իսկ սեփական ժողովրդին սպասվում է բավականին ցուրտ ձմեռ։ Իրավիճակը փոքր-ինչ մեղմելու փոխարեն Հավաքական Արևմուտքը գնում է է’լ ավելի առաջ՝ գնային սահմանափակումներ դնելով ռուսական գազի վրա։ Փաստացի ԱՄՆ-ն և իր դաշնակիցները գազի շուկայում հանդես են գալիս կարտելային տրամադրություններով։ Այսինքն, ձևավորվում է մենաշնորհություն՝ գազի սպառողների տեսանկյունից։ Իհարկե, նշվում է, որ սա ռուսական գազին է վերաբերում, սակայն բիզնես շրջանակներում, տեսնելով կատարվողը, արդեն իրենց քաղաքականությունը ձևավորում են տեղի ունեցող իրադարձությունների հիման վրա։
Նկատենք, որ Եվրոպան ձեռնոց է նետում գազի պաշարներով առաջատար դիրքեր ունեցող Ռուսաստանին․
Գծապատկեր 1. Գազի պաշարներով առաջատար երկրները 2021 թ․-ի դրությամբ
Նկատենք, որ աշխարհի գազի պաշարների շուրջ 23 %-ը պատկանում է ՌԴ-ին։
Գազի պաշարներով երկրորդ հորիզոնականում է Կատարը՝ մոտ 12 %։
Երրորդում Իրանը՝ մոտ 17 %, իսկ ԱՄՆ-ին բաժին է ընկնում շուրջ 6 %-ը։
Նկատենք, որ եվրոպացիները «զզվում» են ռուսներից, տանել չեն կարողանում «իրանցիներին», իսկ Կատարում Հավաքական Արևմուտքի բարձր դեմոկրատական չափանիշներն առհասարակ չեն կիրառվում։ Արդյունքում` միակ երկիրը, որը կարող է Եվրոպային գազով ապահովել, ԱՄՆ-ն է, որը գտնվում է օվկիանոսից այն կողմում։
Ռուսաստանը, տեսնելով Հավաքական Արևմուտքի գործողությունները, նախ և առաջ Եվրոպայի գազի ճակատագիրը հանձնեց Թուրքիային, որն ապագայում կարող է դառնալ ռուսական գազի խոշոր հաբ։ Մյուս կողմից, Ռուսաստանն առաջարկում է Ղազախստանի և Ուզբեկստանի հետ ստեղծել գազային միություն։ Այս քայլը շատ նման է ժամանակին ՕՊԵԿ-ի ձևավորմանը։
Հետաքրքիր է ուսումնասիրել@` ինչպիսի գազի պաշարներ ունեն հնարավոր գազային միության անդամները․
Գծապատկեր 2. Ձևավորվող գազային միության անդամ երկրների գազի պաշարները 2021 թ․-ի դրությամբ
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, ձևավորվող այս միության ձեռքերում է լինելու աշխարհի գազի պաշարների մոտ 25 %-ը։ Պատկերացրեք` ինչ կկատարվի, եթե նոր միությանը միանա նաև Իրանը և ՌԴ-ին մոտ մյուս երկրները, որոնք ունեն գազի ընդգծված պաշարներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում