ՎԵՐԵԼԱԿ ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ

1 Min Read

Ստիվեն Կոենը, ով տարիներ շարունակ զբաղվում  է տիեզերական վերելակների մշակմամբ, դրա հասկացության առաջադրմամբ կարծում  է, որ մարդկությունն արդեն մոտեցել է նման սարքավորումների ստեղծմանը։ Նրա կարծիքով, տիեզերական վերելակներն արդեն անհրաժեշտություն են։

Ստիվեն Կոենը նշում է, որ տիեզերական վերելակներն ապահովելու են էլեկտրաէներգիայի և ծախսերի էական տնտեսում ներկայիս տիեզերական հրթիռների համեմատ և ավելի հարմարավետ միջոց են լինելու տիեզերք հասնելու համար, քան հրթիռները։

Մյուս առանձնահատկությունն այն է, որ այժմյան «տիեզերական առաքելությունը» փոխարինվելու է «տիեզերական տրանզիտ» երևույթով, որը հնարավորություն է տալու դեպի տիեզերք թռիչքները դարձնել ավելի տարաբնույթ, իսկ անբարենպաստ կլիմայական պայմաններն այլևս խոչընդոտ չեն հանդիսանալու թռիչքներն իրականացնելու համար։ Այս եղանակով փոխադրումները, ըստ հետազոտողի, լինելու են ավելի անվտանգ, քան հրթիռներով թռիչքները։

Ըստ Ստիվեն Կոենի՝ տիեզերական վերելակները դառնալու են կամուրջ Արեգակնային համակարգի և Երկիր մոլորակի միջև։ Նրա պնդմամբ՝ NASA-ն պլանավորում է մինչև 2040 թ․ մարդկանց տանել Մարս, և որպեսզի այս մտահղացումը դառնա իրականություն, նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ վստահելի ենթակառուցվածքներ, ինչպիսին կարող են լինել տիեզերական վերելակները։

Կիսվեք այս հոդվածով