Համաշխարհային տնտեսության մոտավորապես մեկ երրորդը 2023 թվականին կկանգնի ռեցեսիայի առաջ, իսկ գնաճը զգալիորեն կնվազի:
Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիևան՝ Գերմանիայում՝ կանցլեր Օլաֆ Շոլցի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։
«Համաշխարհային տնտեսության մոտ մեկ երրորդը հաջորդ տարի կհայտնվի ռեցեսիայի մեջ»,- ընդգծել է հիմնադրամի ղեկավարը՝ մատնանշելով 2023 թվականին համաշխարհային տնտեսության ակնկալվող ցածր աճի տեմպերը։
Նրա խոսքով, ԱՄՀ-ն կանխատեսում է, որ գնաճը կպահպանվի ավելի երկար, բայց 2023 թվականին աստիճանաբար կնվազի և կկազմի 6,5%: Գեորգիևան ընդգծել է նաև մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, սակայն նկատել նաև, որ «միջազգային առևտուրը պատահականությանը չպետք է թողնել»:
Մեկնաբանելով Չինաստանի տնտեսական իրավիճակը՝ նա խոստովանել է, որ ԱՄՀ-ն պետք է վատթարացնի իր կանխատեսումները Չինաստանի համար։ Ինչպես պարզաբանել է հիմնադրամի ղեկավարը, նման որոշում կարող է կայացվել երկրում տիրող հակակովիդային խիստ սահմանափակումների, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում ճգնաժամի պատճառով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում