Amazon-ը սկսում է պարտատոմսեր վաճառել

1 Min Read

Amazon.com Inc. նախատեսում է վաճառել ներդրումային կարգի պարտատոմսեր` ընդհանուր կորպորատիվ նպատակների համար: Սա այս տարի նրանց երկրորդ առաջարկն է դոլարի շուկայում:

Առցանց մանրածախ առևտրի հսկան թողարկում է հինգ մասից բաղկացած պարտատոմսեր: Տեղաբաշխման ամենաերկար փուլը՝ 10 տարվա արժեթուղթը, կարող է 1,15 տոկոսային կետ տալ գանձապետական ​​արժեթղթերի նկատմամբ:

Տեղաբաշխման նպատակային ծավալը կազմում է 7 միլիարդ դոլար, սակայն այն կարող է փոխվել:

Հասույթը կարող է օգտագործվել պարտքը մարելու, ինչպես նաև ձեռքբերումների և բաժնետոմսերի հետգնման ֆինանսավորման համար: Amazon-ը վերջին անգամ պարտատոմսեր է վաճառել ապրիլին՝ հավաքելով 12,75 միլիարդ դոլար։ Այն ընկերության առաջին առաջարկն էր վերջին մեկ տարվա ընթացքում:

Amazon-ն այն 10 ընկերությունների թվում է, որոնք պատրաստ են երեքշաբթի օրը վաճառել պարտատաոմսերը՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում սպասվող անկայունությունից առաջ: Չորեքշաբթի օրը նախատեսված է Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի հաշվետվությունը, իսկ երեքշաբթի օրվա նիստը, ամենայն հավանականությամբ, կլինի այս շաբաթվա վերջին բաց պատուհանը:

Amazon-ի ընդհանուր պարտքի ծանրաբեռնվածությունն այժմ գերազանցում է 70 միլիարդ դոլարը, սակայն դա չի խանգարում ընկերությանը մնալ իր ոլորտի առաջին հորիզոնականում։

 

Կիսվեք այս հոդվածով