Դրամաշնորհային մրցույթ՝ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի իրականացման նպատակով

1 Min Read

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ՝ «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի իրականացման նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող, սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։

🔻 Ծրագիրը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Շիրակի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում։ Միջոցառումն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացման ապահովմանը․ նախատեսվում է աջակցություն տրամադրել 3500 շահառուի։

Հայտերն ընդունվում են 2022թ․ դեկտեմբերի 12-ը ներառյալ։

💻 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ։

Մրցույթին մասնակցելու համար հավաստագրված կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։

Կիսվեք այս հոդվածով