Նիկոլ Քիդմանը 100 հազար դոլարով գլխարկ է գնել

1 Min Read

Ավստրալացի և ամերիկացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը գնել է «Իքս մարդիկ» ֆիլմի աստղ Հյու Ջեքմանի գլխարկը։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է դերասանի Twitter-ում։

Դերասանուհին այցելել է Բրոդվեյի The Music Man մյուզիքլը, որում Ջեքմանը կատարել է գլխավոր դերերից մեկը։ Ներկայացմանը հաջորդել է Broadway Cares/Equity Fights Aid բարեգործական աճուրդը: Որպես լոտ ներկայացվել է գլխարկը, որով հանդես է եկել դերասանը։

Քիդմանը հանդիսատեսի մոտ բղավել է իր անունը և առաջարկել 100 հազար դոլար ապրանքի համար: «Ես քեզ սիրում եմ. ես սիրում եմ Բրոդվեյը և այն, ինչ անում է Broadway Cares-ը: Ուզում եմ նաև ասել, որ այս շոուն արտասովոր է»,- բեմ բարձրանալով ասել է աստղը։ Իր հերթին Ջեքմանը նույնպես մի քանի գեղեցիկ խոսք է ասել իր գործընկերուհուն․ «Նիկոլին ճանաչում եմ գրեթե 30 տարի։ Ես աշխատել եմ նրա հետ: Կարող եմ ասել, որ ինձ համար սա անակնկալ չէր։ Նա իմ ճանաչած ամենաառատաձեռն մարդկանցից մեկն է»,- ասել է նա:

Կիսվեք այս հոդվածով