Արևմուտքի ոչ կշռադատված գործողությունները Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում և հիմա էլ Ուկրաինայում հանգեցրին նրան, որ այն երկրները, որոնք ունեն ռազմական լուրջ պոտենցիալ, սկսեցին իրենց խնդիրները լուծել այլ պետությունների վրա կոշտ ռազմական ուժ կիրառելով՝ չհարգելով միջազգային օրենքները և արհամարհելով անվտանգության խորհրդի կարծիքը։ Այս առումով զարմանալի է, որ Արևմուտքը դժգոհում է Հս․ Կորեայի ռազմական փորձարկումներից։ Հիշեցնենք, որ այս երկիրը գտնվում է միջուկային տերությունների շարքում։
Ավտորիտար Հս. Կորեան, ինչպես և այլ պետություններ, տեսնելով Արևմտյան և Արևելյան երկակի չափանիշների կիրառումը, իրեն իրավունք է վերապահում նախապատրաստվել բոլոր հնարավոր միջոցներով։
Այս առումով վերջերս Հս․ Կորեան ներկայացրել է տպավորիչ և հսկայական «Hwasong-17» միջմայրցամաքային հրթիռները։ Այն ունի 2,5 մետր երկարություն, կշռում է մոտ 100,000 կգ։ Ճապոնական աղբյուրները, որոնք չափազանց ցավալի են ընդունում հարևան երկրի ռազմական ակտիվությունը, նշում են, որ այս խոշոր հրթիռներն ունեն գործողության մինչև 15 հազար կմ հեռահարություն։
Այս ամբողջ պատմության մեջ հետաքրքիրն այն է, թե ինչպես է կարողանում միջազգային և մասնավոր պատժամիջոցների տակ գտնվող երկիրը ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք անչափ կարևոր են հրթիռաշինության ոլորտում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում