«Կիբեր երկուշաբթիի» վաճառքները հասել են ռեկորդային 11,2 մլրդ դոլարի

1 Min Read

«Կիբեր երկուշաբթիի» վաճառքներն այս տարի, հավանաբար, հասել են ռեկորդային 11,2 մլրդ դոլարի։

Adobe Analytics-ի զեկույցի համաձայն, ԱՄՆ-ում ամենամեծ առցանց գնումների օրվա՝ «Կիբեր երկուշաբթիի» ծախսերը կարող են հասնել ռեկորդային մակարդակի՝ 11,2 միլիարդ դոլար, քանի որ զեղչերն ամեն ինչի վրա՝ հագուստից մինչև հեռուստացույցներ, գնորդներին մղում են գումար ծախսել նույնիսկ բարձր գնաճի պարագայում:

Adobe Analytics-ի զեկույցը կանխատեսում է «Կիբեր Երկուշաբթիի» ծախսերի աճ 5,2 %-ով:

Անցյալ տարի «Կիբեր երկուշաբթիի»-ի վաճառքները նվազել են 1,4 %-ով։

ԱՄՆ-ի գնորդները «Սև ուրբաթ»-ին առցանց ծախսել են ռեկորդային 9,12 միլիարդ դոլար, ըստ Adobe Analytics-ի:

Կիսվեք այս հոդվածով