Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովի կողմից Meta-ն տուգանվել է 265 միլիոն եվրոյով տվյալների արտահոսքի համար: Հաղորդվում է կարգավորիչի կայքում։
Տուգանքը նշանակվել է Meta Platforms Ireland Limited ընկերության նկատմամբ՝ հետաքննության արդյունքում, որը հանձնաժողովը նախաձեռնել էր 2021 թվականի ապրիլին։ Խոսքը վերաբերում է կորպորացիային պատկանող Facebook սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների զանգվածաբար հանրային տիրույթում հայտնվելուն։
Նշվում է, որ Meta-ին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։ Հետաքննության ընթացքում հանձնաժողովը տվյալների պաշտպանության հարցում համագործակցել է ԵՄ-ի մյուս բոլոր վերահսկող մարմինների հետ և նրանք համաձայնել են կարգավորողի որոշմանը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, որոշման մեջ որպես մեղմացնող գործոններ են հանդիսացել ընկերության կողմից արդեն իսկ ձեռնարկված միջոցները։ Տուգանքների ընդհանուր գումարը, որը Տվյալների պաշտպանության հանձնաժողովը սահմանել է Meta-ի նկատմամբ, հասել է գրեթե մեկ միլիարդ եվրոյի, նշում է գործակալությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում