Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը ասել է, որ սոցիալական մեդիա հարթակի նոր օգտատերերի թիվը հասել է «պատմական առավելագույնի»։ Նա պայքարում է գովազդատուների և օգտատերերի արտահոսքի դեմ դեպի այլ հարթակներ՝ ստուգման մտահոգությունների և ատելություն հրահրելու ֆոնին:
Անցած յոթ օրվա ընթացքում՝ նոյեմբերի 16-ի դրությամբ, այն գրանցել է ավելի քան 2 միլիոն օրական գրանցում, ինչը 66%-ով ավելի է 2021 թվականի նույն շաբաթվա համեմատ։ Այս մասին շաբաթ օրը թվիթերում գրել է Մասքը:
Նա նաև բացահայտել է, որ օգտատերերի ակտիվ րոպեները հասել են պատմության ամենաբարձր մակարդակին՝ նոյեմբերի 15-ի դրությամբ վերջին 7 օրվա ընթացքում օրական միջինը մոտ 8 միլիարդ, ինչը 30%-ով ավելի է նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատ:
Նոյեմբերի 13-ի դրությամբ ատելության խոսքի մասին հաղորդումների թիվը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նվազել է։
Մասկը նաև ասել է, որ Twitter-ի գնումը կարագացնի հավակնությունները՝ ստեղծելու «հավելված ամեն ինչի համար»՝ «X» անունով։
Մասկի «Twitter 2.0 The Everything App» կներառի այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են կոդավորված ուղիղ հաղորդագրություններ (DM), երկար թվիթներ և վճարումներ, ասվում է թվիթում:
Կիրակի օրը մեկ այլ թվիթում Մասկն ասել է, որ տեսնում է 12-ից 18 ամսվա ընթացքում ավելի քան մեկ միլիարդ օգտատերեր ունենալու Twitter-ի ճանապարհը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում