Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) առաջարկել է ԲՐԻԿՍ երկրների և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համար ստեղծել ընդհանուր վճարային քարտով վճարային համակարգ։ Այն կկարողանա միավորել Չինաստանի (Union Pay), Հնդկաստանի (RuPay), Բրազիլիայի (Elo), ԵԱՏՄ երկրների (Միր, Բելքարտ և այլն) ազգային համակարգերը։ Այս մասին «Известия»-ին հայտնել են ԵԱՏՀ մամուլի ծառայությունում՝ վկայակոչելով նոյեմբերի 28-ին BRICS միջազգային բիզնես ֆորումի շրջանակներում ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյովի առաջարկը։
«ԵԱՏՄ-ում հետևողական աշխատանք է տարվում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ուղղությամբ, որտեղ զգալի առաջընթաց է գրանցվել։ Աշխատանքներն իրականացվում են երեք ոլորտներում՝ բանկային, ապահովագրական, արժեթղթերի շուկա։ Առանցքային ուղղություններից մեկը ընդհանուր բորսայական տարածքի կառուցումն է, այժմ աշխատանքներ են տարվում համապատասխան ճանապարհային քարտեզի ստեղծման ուղղությամբ»,- ասված է զեկույցում։
Նշվում է, որ 2021 թվականին միության երկրները պայմանագիր են կնքել, որը կարգավորում է վարկային պատմությունների մասին տեղեկատվության փոխանակումը։ Այսպիսով, 2025 թվականին ակնկալվում է ԵԱՏՄ-ում կապիտալի ազատ տեղաշարժի և ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանների ստեղծում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում