Եղիսաբեթ II-ը մահացել է 2022 թվականի սեպտեմբերի 9-ին։ Նրա մահը մեծ ողբերգություն էր ոչ միայն բրիտանական թագավորական ընտանիքի, այլև ողջ աշխարհի համար։ Դա զարմանալի չէ, քանի որ Նորին Մեծությունն իր երկրի ղեկին է եղել ավելի քան 70 տարի՝ գերազանցելով թագավորության գրեթե բոլոր հնարավոր ռեկորդները: Չնայած այն հանգամանքին, որ թագուհու մահից անցել է ավելի քան երկու ամիս, նրա մասին խոսակցությունները մինչ օրս չեն հանդարտվում։
Այսպես, օրերս հայտնի է դարձել, որ աճուրդում վաճառվել է Եղիսաբեթ II-ի սիրելի ավտոմեքենան, որը սովորաբար գտնվել է Վինձորում և ծառայել թագուհուն այնտեղ։ Jaguar X-Type-ը գնվել է 2009 թվականին՝ որպես Landrover Defender-ի պահեստային մեքենա։ Սակայն ժամանակի ընթացքում թագուհին սկսեց օգտագործել այն շատ ավելի հաճախ, քան «հիմնականը»։
Անցած հանգստյան օրերին լրագրողները պարզել են, որ Jaguar X-Type Estate-ը վաճառվել է 43 հազար ֆունտ ստեռլինգով։ Համեմատության համար նշենք, որ նույն մեքենան սովորաբար վաճառվում է ընդամենը 5 հազար ֆունտ ստեռլինգով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում