Xiaomi-ի եկամուտը նվազել է 10%-ով

1 Min Read

Xiaomi Corp-ի եռամսյակային եկամուտը նվազել է գրեթե 10%-ով։ Դա պայմանավորված է սմարթֆոնների համաշխարհային շուկայում անկման և սպառողների թույլ պահանջարկի հետ:

Բջջային սարքերի վաճառքը նվազել է 11%-ով, ինչը հանգեցրել է բիզնեսի բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ խելացի էլեկտրոնիկայի և ինտերնետ ծառայությունների անկման:

Պեկինում գտնվող ընկերությունը գրանցել է 70,5 միլիարդ յուանի (9,9 միլիարդ դոլար) վաճառք՝ սպասվածից մի փոքր ավելի բարձր: Սակայն մինչև սեպտեմբեր եռամսյակում ընկերությունը գրանցել է 1,5 միլիարդ յուանի անսպասելի վնաս, որն արտացոլում է գրեթե 3 միլիարդ յուանի դուրսգրումը:

Չինաստանի Covid Zero կարանտինային քաղաքականությունը խնդիրներ է առաջացրել երկրի տեխնոլոգիական արդյունաբերության և մատակարարման շղթաների վրա՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության դանդաղմանը: Միևնույն ժամանակ, էլեկտրոնիկայի պահանջարկը թուլանում է՝ պայմանավորված ավելի բարձր գնաճիով և դանդաղ տնտեսական աճով:

Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները վերջին տարիների ընթացքում ամենացածր մակարդակի վրա են, սակայն Xiaomi-ին հաջողվել է մի փոքր ավելի մեծ մասնաբաժին ունենալ Եվրոպայում:

Jefferies-ը կանխատեսում է, որ սմարթֆոնների համաշխարհային վաճառքը հաջորդ տարի այս ամսին կնվազի 2,9 տոկոսով՝ 2022 թվականի 12,2 տոկոսով անկումից հետո:

 

Կիսվեք այս հոդվածով