Ջեֆ Բեզոսը 123 միլիոն դոլար է տրամադրում այն կազմակերպություններին, որոնք աշխատում են անօթևան ընտանիքներին մշտական կացարաններ տեղափոխելու ուղղությամբ:
ԱՄՆ 26 նահանգներում և Պուերտո Ռիկոյում 40 խմբերին տրվող դրամաշնորհները՝ 600,000-ից մինչև 5 միլիոն դոլար, ամենավերջին և ամենամեծ նվիրատվություններն են Day One Fund-ի կողմից, որը հիմնադրվել է Amazon com Inc-ի համահիմնադիրի կողմից 2018 թվականին։
Day One Fund-ի հայտարարության մեջ ասվում է, որ նվիրատվություններն ուժի մեջ են մտնում անմիջապես և կազմում են անօթևանության դեմ պայքարի 2 միլիարդ դոլար ընդհանուր պարտավորության մի մասը:
58-ամյա Բեզոսն այս ամսվա սկզբին հայտնել էր, որ ծրագրում է իր ունեցվածքի մեծ մասը ուղղել բարեգործությանը։ 115,6 միլիարդ դոլար կարողությամբ Բեզոսը չորրորդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Տարիներ շարունակ նա հիմնականում հեռու է մնացել մարդասիրությունից և քննադատության է ենթարկվել Giving Pledge-ին չստորագրելու համար, որը աշխարհի ամենահարուստ մարդկանցից շատերի խոստումն է՝ նվիրաբերել իրենց հարստության մեծ մասը բարեգործական նպատակներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում