Աշխարհում ընթացող զարգացումները, մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմը մի կողմից և Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը մյուս կողմից, հանգեցրել է նրան, որ մարդկության ուշադրությունը շեղվել է բազում այլ առանցքային խնդիրներից, որոնցից մեկը կորոնավիրուսային համաճարակն է։ Եվ չնայած այն հանգամանքին, որ մարդկությունը ինչ-որ իմաստով անտարբեր է դարձել այս հիվանդության նկատմամբ, վերջինս չի անհետացել և շարունակում է զգալի վնասներ հասցնել մարդկանց առողջությանը, հետևաբար նաև՝ տնտեսական գործընթացներին։ Թեև նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվեցին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, որոնք այսօր թույլ են տալիս նվազեցնել այս հիվանդությունից մահվան ելքերը, այնուամենայնիվ, նոր վիճակագրությունը փաստում է․
Գծապատկեր 1․ Կորոնավիրուսը շաբաթական կտրվածքով
Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը շաբաթական կտրվածքով կազմում են 2,488,327 մարդ, մահվան դեպքերը՝ մոտ 8 հազ․ մարդ, իսկ առողջացածների թվաքանակը՝ 2,009,424 մարդ։ Այսպիսով, նույնիսկ շաբաթական կտրվածքով կորոնավիրուսը գրանցում է սոսկալի արդյունքներ․
Գծապատկեր 2․ Շաբաթական կտրվածով կորոնավիրուսով վարակման առավելագույն դեպքեր արձանագրած երկրների եռյակը՝
1 մլն մարդու հաշվով
Եթե դիտարկենք վիճակագրությունը 1 մլն մարդու հաշվով, այս պարագայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով առաջատար դիրքերում են Տուվալուն (շաբաթական կտրվածքով 1 մլն մարդու հաշվով վարակվածների թիվը կազմում է 105,503 մարդ):
Երկրորդ տեղում է Նյուեյ պետությունը՝ 7,398 մարդ:
Երրորդ հորիզոնականում է Հարավային Կորեան, որտեղ շաբաթական կտրվածքով 1 մլն մարդու հաշվով վարակվածների թիվը կազմում է 7161 մարդ։ Նույնիսկ առկա պատվաստումների պարագայում կորոնավիրուսը շարունակում է մահաբեր իր ընթացքը․
Գծապատկեր 3․ Շաբաթական կտրվածով կորոնավիրուսից մահացության առավելագույն դեպքեր արձանագրած երկրների եռյակը՝
1 մլն մարդու հաշվով
1 մլն մարդու հաշվով շաբաթական կտրվածքով մահվան առավելագույն թվով դեպքերը գրանցվել են Մարտինիկայում՝ 37 դեպք, ապա Արուբայում՝ 28 դեպք:
Երրորդ հորիզոնականում է Թայվանը՝ 14 դեպք։ Նկատենք, որ մեր տարածաշրջանը ևս զերծ չէ այս խնդրից․
Գծապատկեր 4․ Շաբաթական կտրվածով կորոնավիրուսից մահացության դեպքերը Հայաստանում և Ադրբեջանում՝ 1 մլն մարդու հաշվով
Շաբաթական կտրվածքով Վրաստանի վերաբերյալ տվյալներ չկան, իսկ Հայաստանում և Ադրբեջանում վարակվածների թիվը, 1 մլն մարդու հաշվով, կազմել է համապատասխանաբար 40 և 27 մարդ։ Մահվան ելքեր ՀՀ-ում, բարեբախտաբար, չեն գրանցվել, իսկ Ադրբեջանում կազմել է մոտ 1 դեպք 1 մլն մարդու հաշվով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում