ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԴԵՂՈՐԱՅՔԸ

1 Min Read

Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել դեղեր, որոնք էապես նպաստում են մարդու առողջության բարելավմանը։ Ուշադրության են արժանի հատկապես այնպիսի հիվանդությունների բուժման նպատակով ստեղծվող դեղերը, որոնք առ այսօր համարվում են անբուժելի կամ քրոնիկ։

Նմանատիպ հիվանդություն է հեմոֆիլիան, որն արյան մակարդման ժառանգական խանգարումն է և առաջացնում է հաճախակի ու ծանր ընթացքով արյունահոսություն։ Այս հիվանդության բուժման նպատակով հիվանդներն ընդունում են հատուկ թանկարժեք սպիտակուցի բազմակի ներարկումներ։ Եվ նույնիսկ այս պարագայում նման մեթոդով բուժման արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ, իսկ մեթոդն ինքնին ցավոտ և անհարմար է հիվանդների տեսանկյունից։

Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՄՆ սննդամթերքի և դեղերի սանիտարական հսկողության վարչությունը հավանություն է տվել HEMGEN X դեղամիջոցին։ Վերջինս ոչ միայն հեմոֆիլիայի գենային թերապիայի առաջին դեղամիջոցն է, այլև ամենաթանկը պատմության մեջ:

HEMGEN X -ի մեկ դեղաբաժինն արժե 3,5 մլն ԱՄՆ դոլար։ Նկատենք, որ այս դեղորայքով բուժման կուրսը միայն մեկ դեղաբաժին է (դոզա)։ Այս պարագայում ստացվում է, որ արյան մակարդակն ապահովելու համար ավելի քիչ ներարկումներ կպահանջվի։ Արդյունքում կնվազի նաև հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։

Կիսվեք այս հոդվածով