Եվրոպայում մահացության աճ է կանխատեսվում

1 Min Read

Էլեկտրաէներգիայի գների բարձրացումը, եղանակային վատ պայմանները, ինչպես նաև համաճարակները կարող են առաջիկա ձմռանը Եվրոպայում մահացության աճի հանգեցնել: Նման հնարավոր սցենարը կանխատեսել է The Economist-ը։

Պարբերականի հաղորդմամբ, դեկտեմբերից փետրվար ամիսների ընթացքում եվրոպական երկրներում շաբաթական մահացությունը ամառային ամիսների համեմատ ավելանալու է 21 %-ով։ Ընդ որում, այժմ, երբ այս ցուցանիշը մեծապես կազդի էներգակիրների գնի աճի վրա, տաք ձմռան դեպքում մահացության մակարդակը կարող է գերազանցել պատմական միջինը 32 հազար մարդով։ Բացի այդ, ավելի ցուրտ ձմռան դեպքում այդ ցուցանիշը կարող է աճել 335 հազար լրացուցիչ մահվան դեպքերով:

Մահացության վրա ամենաուժեղ ազդեցությունը կունենան ջերմաստիճանը և սեզոնային գրիպը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերին Եվրոպան կտրուկ կրճատել է գազի սպառումը։ Գազի ընդհանուր պահանջարկը տարեկան կտրվածքով նվազել է 22 %-ով. սրանում իրենց դերն են ունեցել տնային տնտեսությունները և առևտրային ու փոքր արդյունաբերական սպառողները: Մասնավորապես, տաք եղանակի պատճառով տնային տնտեսությունները ստիպված չեն եղել միացնել ջեռուցումը։

Կիսվեք այս հոդվածով