Աբրահամ Լինքոլնը՝ ԱՄՆ 16-րդ նախագահը, եղել է հայտնի ամերիկացի քաղաքական գործիչ և իրավաբան։ Լինքոլնը համարվում է ԱՄՆ ազգային հերոսներից մեկը հաճախ դասվում է ամենասիրելի նախագահների շարքին։ Հենց նրա ջանքերով ընդունվել են օրենքներ, որոնցով վերացվել է ստրկությունը, և չափահաս բոլոր ամերիկացիներին հող ստանալու իրավունք է տրվել:
Ձեզ ենք ներկայացնում նրա հաջողակ մտքերից 10-ը․
Տունը, որը կիսված է երկու մասի, չի կարող դիմանալ փոթորիկներին: Ես գտնում եմ որ նույն կերպ չի կարող դիմանալ երկրի իշխանությունը, որը կիսով չափ բաղկացած է ստրուկներից և կիսով չափ ել ազատ մարդկանցից:
Ոչ մեկ չի հիանա այն մարդով, ով սայթաքել է: Բայց արժանի է հիացմունքի նա, ում հաջողվել է կրկին ոտքի կանգնել:
Միշտ հիշեք, որ հաջողության հասնելու Ձեր սեփական որոշումն ավելի կարևոր է, քան որևէ այլ բան։
Մարդկանց մեծ մասը երջանիկ են այնքանով, որքանով իրենք են որոշում երջանիկ լինել։
Կարելի է մշտապես հիմարացնել ոմանց, կարելի է որոշ ժամանակ հիմարացնել շատերին, սակայն անկարելի է մշտապես հիմարացնել բոլորին:
Ես չեմ պնդի, որ կառավարել եմ իրադարձությունները, բայց ազնվորեն խոստովանում եմ, որ իրադարձությունները կառավարել են ինձ:
Եթե ուզում ես հաջողության հասնել, շարունակիր հավատալ ինքդ քեզ, երբ արդեն ոչ ոք չի հավատում:
Եթե ես ութ ժամ ունենաի ծառը կտրելու համար՝ դրանցից վեցը կծախսեի կացինը սրելու վրա:
Ով էլ լինես՝ եղի՛ր ավելի լավը
Բոլորն են ունակ դիմանալ ճակատագրի հարվածներին, բայց եթե ուզում եք իրոք փորձել մարդուն, տվեք նրան իշխանություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում