Veon հեռահաղորդակցական հոլդինգը՝ VimpelCom-ի (Beeline ապրանքանիշը) մայր ընկերությունը, պայմանագիր է կնքել օպերատորի վաճառքի մասին ընկերության թոփ մենեջերների խմբի հետ՝ ղեկավար Ալեքսանդր Տորբախովի գլխավորությամբ։
Գործարքի գումարը կազմում է 130 միլիարդ ռուբլի։ Գումարի հիմնական մասը կվճարվի «ՎիմպելԿոմ»-ի կողմից Veon պարտքային պարտավորությունների մի մասը ստանձնելու և մարելու տեսքով:
Նախատեսվում է գործարքը փակել ոչ ուշ, քան 2023 թվականի հունիսի 1-ը։ Իսկ Aspring Capital ներդրումային բանկը դարձել է հոլդինգի ֆինանսական խորհրդատուն օպերատորի վաճառքի գծով։
Նորությունների ֆոնին Veon-ի բաժնետոմսերը մոսկովյան բորսայում աճել են 40%-ով՝ յուրաքանչյուրը մինչև 35 ռուբլի:
2022 թվականի օգոստոսին Veon-ը հաղորդել է երկրորդ եռամսյակի եկամուտների 5,6% աճի մասին՝ մինչև 2,01 միլիարդ դոլար: Եկամտի կեսը ստացվել է Ռուսաստանում աշխատելուց:
Միաժամանակ, Veon-ը զգուշացրել է երկրում ցանցի զարգացումը դադարեցնելու վտանգի մասին՝ սարքավորումների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Նոյեմբերի սկզբին ընկերությունը հայտարարեց, որ վաճառելու է ռուսական բիզնեսը։
Veon-ի ամենախոշոր բաժնետերը եղել է LetterOne-ը, որը Միխայիլ Ֆրիդմանի և գործընկերների Alfa Group-ի մի մասն է: 2022 թվականի փետրվարի վերջին Ֆրիդմանը ընկավ ԵՄ պատժամիջոցների տակ, որից հետո նա լքեց Veon-ի տնօրենների խորհուրդը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում