Apple-ը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ձեռքբերման հարցը

1 Min Read

Ըստ նախնական տեղեկությունների՝ Apple-ը կարող է թիմի ներկայիս սեփականատերերից՝ Գլեյզեր ընտանիքից, 5,8 միլիարդ ֆունտ ստեռլինգով (6,7 միլիարդ եվրո) գնել «Մանչեսթեր Յունայթեդ» հայտնի ֆուտբոլային ակումբը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գլեյզեր եղբայրները դիտարկում են հետագա զարգացման ռազմավարական տարբերակներ, որոնք ներառում են  նաև ակումբի վաճառքը։

Ամերիկացիները նախատեսում են ակումբը վաճառել ամենաբարձրվճարող գնորդին։ Իսկ Apple-ի ղեկավարությունը հետաքրքրություն է հայտնել մանչեսթերյան թիմը ձեռք բերելու հարցում։

Apple-ը չունի Յունայթեդի մակարդակի ֆուտբոլային ակումբների սեփականատեր լինելու փորձ, սակայն գործադիր տնօրեն Թիմ Կուկը փնտրում է թիմը ձեռք բերելու հարցը:

Կուկի ծրագրի մի մասն է Մանչեսթերի համար նոր մարզադաշտ կառուցել, որը կհամարվի լավագույնն աշխարհում:

Կիսվեք այս հոդվածով