Դարի կողոպուտ Գերմանիայում. 9 րոպեն բավական էր 483 մետաղադրամ գողանալու համար

1 Min Read

Գերմանիայում կատարվել է դարի կողոպուտը. այսպես են գնահատում գերմանական լրատվամիջոցները Բավարիայի Մանհինգ քաղաքի կելտահռոմեական թանգարանից հնագույն ոսկե մետաղադրամների անհետացումը։ Գողերը տարել են 483 մետաղադրամ, որոնք հայտնաբերվել են 1999 թվականին Մանհինգի մերձակայքում պեղումների ժամանակ։ Այնտեղ եղել է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի կելտերի ամրոցը։

Մետաղադրամները պատմաբանների կողմից թվագրվում են մ.թ. ա. մոտ 100 թվականին։ Դրանք հիանալի պահպանվել են։ Փորձագետներն ասում են, որ այդ մետաղադրամներըն անգին են։ Թանգարանն ապահովագրել է դրանք 1,6 միլիոն եվրոյով։

Գողությունը կատարվել է նոյեմբերի 22-ի գիշերը։ Գողերը ներսում են մնացել 9 րոպե։ Սա բավական է եղել, որպեսզի նրանք վերցնեն 4 կգ ընդհանուր քաշով ոսկե մետաղադրամներ և ևս երեք ցուցանմուշներ և անհետանան։

Ոստիկանությունը վստահ է, որ գործել են պրոֆեսիոնալներ։ Բավարիայի գիտության և արվեստի նախարար Մարկուս Բլյումը գողությունն աղետ է անվանել։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով