ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ԹՂԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

1 Min Read

Հասարակությունը շարունակում է Երկիր մոլորակի մաքրությամբ զբաղվել: Յուրաքանչյուր օր մարդը հսկայական ծավալի աղբ է թափում միանգամյա օգտագործման տոպրակների, թղթե արկղերի և այլ թափոնների տեսքով: Առաջացած այս աղբը հենց այնպես թափելը մեր ժամանակներում «մեղք» է, և այն ենթարկվում է վերամշակման՝ վերածվելով մարդկանց պիտանի այլ բարիքների:

Այս առումով  հերթական ցնցող մշակումներն են արել Սինգապուրի Նանյան տեխնոլոգիական համալսարանի (Nanyang Technological University) հետազոտողները: Նրանք կարողացել են թղթե թափոնները ենթարկել բարձր ջերմաստիճանային մշակման, որի արդյունքում ստացվել են ածխածին, ջրային գոլորշի և յուղեր, որոնք կարող են օգտագործվել որպես բիովառելիք: Այնուհետև իրականացվում է թղթե աղբի կարբոնիզացիա, որի արդյունքում ստացվում են էլեկտրոդներ: Վերջիններս փորձերի արդյունքում ցույց են տվել երկարակեցություն, ճկունություն և հիանալի էլեկտրաքիմիական հատկություններ:

Հետազոտողները նշում են, որ աղբի վերամշակման նոր մեթոդը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլև հնարավորություն է տալիս էժան էլեկտրոդների ստացման համար, որը էապես կնվազեցնի արտադրված մարտկոցների գինը:

Share This Article
3 Comments