Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը չի կարողացել համաձայնության գալ Կենտրոնական բանկի հետ՝ երկրում կրիպտոարժույթների օրինականացման շուրջ, ասել է գերատեսչության ղեկավար Անտոն Սիլուանովը։ Նրա խոսքով, կարգավորիչը չի նախատեսում թույլատրել թվային փողերի շրջանառությունը Ռուսաստանում։
Ավելի վաղ Պետդումա էր ներկայացվել օրենքի նախագիծ, որը թույլ կտա վաճառել Ռուսաստանում և արտասահմանյան կայքերում մայնինգի արդյունքում ձեռք բերված կրիպտոարժույթը։ Նախագծի հեղինակները ակնկալում են, որ դեկտեմբերին այն կդիտարկվի ու կընդունվի, իսկ հունվարին ուժի մեջ կմտնի։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ նախագիծն առաջին հերթին վերաբերում է մայնինգին, և գերատեսչությունը պատրաստ է ընդլայնել կրիպտոարժույթների շրջանակը։ Միևնույն ժամանակ, նույնիսկ այնպիսի նորամուծությունը, ինչպիսին է մայնինգի կարգավորումը, քննադատական վերաբերմունքի է արժանանում Կենտրոնական բանկի կողմից, նշում է նախարարության ղեկավարը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում