Կառավարությունը 1 մլրդ 933 մլմ դրամ կուղղի մի շարք դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը

1 Min Read

Կրթության դաստիարակության համար կապահովվեն շենքային և գույքային առավել բարենպաստ պայմաններ:

Կառավարությունը վերաբաշխման միջոցով 1 մլրդ 933 մլմ դրամ կուղղվի մի շարք դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը:

Գումար կհատկացվի 96 դպրոցի շենքային պայմանների բարելավման համար, որոնցից 15-ը՝ Արագածոտնի մարզում, 7-ը՝ Արարատի մարզում, 13-ը՝ Արմավիրի մարզում, 6-ը՝ Գեղարքունիքի մարզում, 17-ը՝ Լոռու մարզում, 6-ը՝ Կոտայքի մարզում, 21-ը՝ Շիրակի մարզում և 11-ը՝ Տավուշի մարզում։

Գումարները տրամադրվում են նաև դպրոցների մասնակի նորոգման և գույքով ապահովման համար։

Կիսվեք այս հոդվածով