Երևանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ

1 Min Read
🔈Սուրբծննդյան տոնավաճառի կրպակների վարձակալությունը կիրականացվի աճուրդի միջոցով։ Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված նոյեմբերի 29-ը։
🔹Երևանի 2750-ամյակի այգում Ամանորի և սուրբծննդյան տոնական միջոցառումների շարքում իր հյուրընկալ դռները կբացի «Christmas market» տոնավաճառը: 42 տնակ-կրպակները վարձակալելու համար Երևանի քաղաքապետարանը հայտարարում է աճուրդ։
Տնակները տրամադրվում են 33 օրով՝ դեկտեմբերի 5-ից հունվարի 6-ը։
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև նոյեմբերի 29-ը, ժամը 14:00-ն: Աճուրդը կկայանա նոյեմբերի 29-ին։
🖇Մանրամասների համար դիմել Երևանի քաղաքապետարան կամ զանգահարել 011 514 206 հեռախոսահամարով:

 

Կիսվեք այս հոդվածով