«ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն ազատվել է մաքսատուրքից

0 Min Read

🌿 Կառավարության որոշմամբ «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն ՀՀ Կոտայքի մարզում պահածոյացված ձիթապտղի արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

✅Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

✅Կստեղծվի 31 նոր աշխատատեղ՝ 180-200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Կիսվեք այս հոդվածով