ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թ․ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքները և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցությունն ստանալու համար կարող են դիմում ներկայացնել մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ էլեկտրոնային հարթակի միջոցով։


• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150,000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300,000 դրամի չափով,
