Tron-ի հիմնադիր Ջասթին Սանը լրագրողներին հայտարարել է, որ FTX-ի ակտիվների գնման գործարքը կարող է տեղի ունենալ մի քանի օր անց, երբ Sam Bankman-Fried կրիպտո փոխանակումը կանցնի սնանկության վարույթի առաջին փուլը:
Սինգապուրում Սանը լրագրողներին ասաել է, որ իրենք բաց ենք ցանկացած տեսակի գործարքի համար: Tron-ի հիմնադիրը նաև բացահայտել է, որ իր թիմն աշխատում է Բահամյան կղզիներում՝ փորձելով գնահատել հնարավոր գործարքը:
«Կարծում եմ, որ բոլոր տարբերակները սեղանին են: Հենց հիմա մենք գնահատում ենք ակտիվները մեկ առ մեկ, բայց, ինչ ես հասկանում եմ, դա երկար գործընթաց է լինելու, քանի որ դրանք արդեն սնանկության գործընթացում են», – ասել է Սանը:
Ջասթին Սանը նախկինում Twitter-ում գրառում էր արել էր FTX-ին օգնելու ծրագրերի մասին՝ բորսայի խափանումից և դուրսբերումների կասեցումից հետո:
Ջասթին Սանը նաև կարծիք է հայտնել, որ FTX-ի ձախողումը ստվեր կթողնի կրիպտոարժույթների վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում