Իրավիճակը Հայաստանի բարեկամ երկրում՝ Իրանում, վերջին ամիսներին չափազանց լարվել է։ Բազմահազարանոց ցույցերը գնալով ավելի դաժան բնույթ են կրում։ Միջազգային հանրությունը և հատկապես Արևմուտքը խոսում է ցուցարարներին ճնշելու Իրանի կառավարության անհամաչափ գործողությունների մասին։ Երկրում անկարգությունների արդյունքում սպանվել է 340 քաղաքացի, հազարավորները հայտնվել են իրանական բանտերում։
Անկարգությունների մեջ Իրանի բարձրագույն ղեկավարությունը տեսնում է Արևմուտքի ձեռքը. հատկապես համացանցը, որն օգտագործվել է երկրում իրավիճակը սրելու համար։ Այս համատեքստում Իրանի կիբերանվտանգության մարմինը որոշում է կայացնել ստեղծել իրանական ներքին համացանց։ Այս հարցում Իրանի կառավարությանն օգնության է հասնելու իրանական մասնավոր «Abr Arvan»կամ«ArvanCloud» մասնավոր բարձր տեխնոլոգիական ընկերությունը, մինչդեռ վերջինս հերքում է իր մասնակցությունը։
Սակայն, Գերմանիան և մի շարք արևմտյան պետություններ այս մասով ունեն իրենց կասկածներն ու ապացույցները։ Արդյունքում` Արևմուտքը «ArvanCloud»-ին գցել է սև ցուցակ՝ իր բոլոր հետևանքներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում