ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը շարունակում է խորանալ։ Ռուս-ուկրաինական հակամարտության ժամկետների երկարացմանը զուգահեռ աշխարհը գնալով ավելի է մոտենում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ընդհարմանը, որը, մեծ հավանականությամբ, կընթանա միջուկային զենքի գործադրմամբ։ Նկատենք, որ  միջուկային անվտանգության տեսանկյունից իրավիճակը նաև լարված է հենց ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանի հաճախակի հարվածների պատճառով։ Դեռևս ռուսական ուժերը կարողանում են պաշտպանել ատոմակայանը հրթիռակոծությունից, սակայն Արևմուտքի կողմից նորագույն զենքերի տրամադրման պարագայում հնարավոր են վրիպումներ։ Արդյունքում աղետն ավելի մեծ մասշտաբների կհասնի, քան «Չեռնոբիլի» ատոմակայանի դեպքում էր։ Այս պայմաններում որոշ երկրներ, իրապես, ցուցաբերում են ոչ թե իրավիճակը մեղմացնող, այլ, ընդհակառակը, էլ ավելի վատթարացնող մոտեցումներ. օրինակ` ԱՄՆ-ից եկած այն գաղափարը, որ Ռուսաստանը պետք է ճանաչել ահաբեկչական պետություն։ Ներկայումս աշխարհում կա 4 պետություն, որն ահաբեկչական է ճանաչվել ԱՄՆ-ի և իր դաշնակչցների կողմից․

Գծապատկեր 1․ Աշխարհի ահաբեկչական պետությունների քառյակը

Այդ երկրների ցանկում են Սիրիան, Կուբան, Իրանը և Հս․ Կորեան։ Այս երկրները ներկայումս ենթարկվում են Արևմուտքի դառը վերաբերմունքին։ Ամեն կերպ փորձ է արվում կանխել այս երկրների զարգացումը տնտեսական, քաղաքական և ռազմական միջամտություններով. օրինակ`ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անօրինական ներխուժումները և մարդասպանությունը Սիրիայի հյուսիսում։

«Դուխով» Արևելյան Եվրոպայի երկրները, ընդունելով ԱՄՆ-ի հաղորդագրությունները, մեկը մյուսի հետևից հայտնում են իրենց աջակցությունը ՌԴ-ին ահաբեկչական պետություն ճանաչելու գաղափարին՝ հույս ունենալով ամերիկյան բազմամիլիարդանոց օգնություններին․

Գծապատկեր 2․ ՌԴ-ին ահաբեկչական պետություն համարող երկրները

Ներկայումս ՌԴ-ն ահաբեկչական պետություն է ճանաչել ԱՄՆ-ը, սակայն դեռևս ոչ ամբողջական կերպով։ Արևելյան Եվրոպայի այնպիսի պետություններ, ինչպիսիք են Լատվիան, Լիտվան և Էստոնիան, ինչպես նաև Լեհաստանը և Չեխիան ամբողջությամբ Ռուսաստանը ճանաչել են ահաբեկչական պետություն։

Հետաքրքիր է հասկանալ` ինչ հետևանքներ կարող են ունենալ այս համատարած որոշումները․

Գծապատկեր 3․ ՌԴ-ին ահաբեկչական պետություն ճանաչելու հետևանքները

Որևէ պետություն, որը  ՌԴ-ն կճանաչի որպես ահաբեկչական երկիր, կդադարեցնի ՌԴ-ի հետ համագործակցությունը։ Նման երկրները նպաստում են Ռուսաստանի ներկայացուցիչների վտարմանը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կառույցներից։ Բացի այդ, լայն հնարավորություններ են բացվում ռուսական ակտիվների բռնագանձման կամ, այլ կերպ ասած, գողացման համար։

Կիսվեք այս հոդվածով