«Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը բարձրացել են Ռոնալդուի հեռանալու ֆոնին

1 Min Read

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերը երկու օրում թանկացել են։ Դա տեղի է ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի թիմից հեռանալու մասին լուրերի ֆոնին, ինչպես նաև այն տեղեկությունից հետո, որ սեփականատերերը մտածում են ակումբը վաճառելու մասին։

Նոյեմբերի 23-ի կեսօրին Նյու Յորքի ֆոնդային բորսայում նախնական սակարկությունների ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ արժեթուղթը վաճառվել է 16,6 դոլարով: Չորեքշաբթի արժեթղթերը թանկացել են 11 %-ով, իսկ նախորդ օրը` 15 %-ով և աճուրդն ավարտել է 14,94 դոլարով:

Հիշեցնենք, երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, ակումբը կայքում հայտարարություն է տարածել՝ հայտնելով հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին։ Ավելի ուշ ֆուտբոլիստն ինքը հաստատել է, որ թիմի հետ պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

Կիսվեք այս հոդվածով