Շվեյցարական Credit Suisse բանկը միլիարդավոր դոլարներ է կորցրել հաճախորդների անվստահության պատճառով

1 Min Read

Շվեյցարական Credit Suisse բանկը, որը բախվել է ֆինանսական խնդիրների, ընթացիկ եռամսյակի առաջին շաբաթներին կորցրել է $ 88,3 միլիարդ, քանի որ կազմակերպության նկատմամբ անվստահության պատճառով հաճախորդները հանում են իրենց հաշիվներից միջոցները: Գրում է Bloomberg-ը։

Միջոցների ամենամեծ արտահոսքը նկատվել է բանկի հիմնական` Կապիտալի կառավարման ստորաբաժանումում, որը կորցրել է ակտիվների 10 %-ը: Ավանդների ծավալների կրճատման պատճառով բանկը կկորցնի տոկոսային եկամուտների մի մասը։

Այս ֆոնին կանխատեսվում է, որ չորրորդ եռամսյակում Credit Suisse-ը ցույց կտա վատագույն ֆինանսական արդյունքը՝ 2008 թվականի ճգնաժամից ի վեր և կկրի մինչև $ 1,6 միլիարդի վնաս։

Միջոցների ամենաշատ դուրսբերումն իրականացրել են հարուստ հաճախորդները, այդ թվում ՝ Մերձավոր Արևելքից և Ասիայից հարուստ ընտանիքները, որոնք վախեցել են բանկում տիրող իրավիճակից և ապագա վերակառուցման անհասկանալի պարամետրերից։ Միևնույն ժամանակ, ակտիվների կառավարմամբ զբաղվող մյուս բանկերը բախվել են միջոցների կտրուկ հոսքի։ Այսպիսով, UBS Group-ը երրորդ եռամսյակում ստացել է $ 17 մլրդ կառավարման տակ, իսկ Julius Baer Group-ը հարուստ հաճախորդներից ստացել է $ 4,2 մլրդ։

Կիսվեք այս հոդվածով