Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյի հարսանեկան զգեստը կվաճառեն 2 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը։
Այս հանդերձանքով՝ 1954 թվականի հունվարին, աստղն ամուսնացել է բեյսբոլիստ Ջո Դիմաջոյի հետ: Նշվում է, որ դերասանուհին կոստյումը գնել է Macy’s հանրախանութից, որը գտնվում է Մանհեթենում, ապա այն նվիրել իր անձնական լուսանկարիչ՝ Միլթոն Գրինի կնոջ մորը։
Հայտնի է, որ լոտը գնման կառաջարկվի աճուրդի մասնակիցներին Gotta Have Rock and Roll հարթակում։ Հագուստի նախնական արժեքը 1,5 միլիոն դոլար է: Սակայն աճուրդի կազմակերպիչները նախատեսում են դրա դիմաց ստանալ մեծ գումար՝ առնվազն 2 մլն դոլար։
2016 թվականի նոյեմբերին, Լոս Անջելեսի աճուրդում 25 000 դոլարով վաճառվեց Blancpain Cocktail Watch-ը, որը նախկինում պատկանել էր Մերիլին Մոնրոյին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում