Դրամաշնորհային մրցույթ՝ «18 տարին լրացած անձանց ցերեկային կենտրոններում խնամքի և սննդի տրամադրման ծառայություններ» ծրագրի համար

1 Min Read

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ՝ «18 տարին լրացած անձանց ցերեկային կենտրոններում խնամքի և սննդի տրամադրման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։

🔻 Ծրագիրը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում։ Միջոցառման շրջանակում նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից ուղեգրված անձանց կտրամադրվի ցերեկային խնամք և սնունդ՝ անհատական սոցիալական ծրագրի համաձայն․ նախատեսվում է աջակցություն տրամադրել 1200 շահառուի։

Հայտերն ընդունվում են 2022թ․ դեկտեմբերի 5-ը ներառյալ։

💻 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ։

Մրցույթին մասնակցելու համար հավաստագրված կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։

Կիսվեք այս հոդվածով