Գնահատվել են ձմռանը գոյատևելու Եվրոպայի շանսերը

1 Min Read

Եվրոպան այս և հաջորդ ձմռանը գազի դեֆիցիտից խուսափելու լավ հնարավորություններ ունի՝ վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանում հաստատված շոգ եղանակի պատճառով, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով նավթային թրեյդեր Trafigura-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջերեմի Ուեյրի գնահատականը։

Մեկ այլ գործոն, որը թույլ կտա Եվրոպային էներգետիկ ճգնաժամի պայմաններում գոյատևել ձմռանը, կլինի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների կայունությունը։ Միևնույն ժամանակ, մինչև ջեռուցման սեզոնի ավարտը գազի մեկ երրորդը կմնա ԵՄ պահեստարաններում, ինչը տարածաշրջանի երկրներին հնարավորություն կտա կուտակելու անհրաժեշտ մակարդակի պաշարներ հաջորդ ձմռան համար:

Այնուամենայնիվ, «Գազպրոմը» կարող է կրճատել մատակարարումները Եվրոպա այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց, որ Մոլդովա մատակարարվող գազի մի մասը հայտնվում է Ուկրաինայում։ Եվրոպական կառավարությունների և կոմունալ ծառայությունների ներկայացուցիչները զգուշացրել են, որ էներգետիկ ճգնաժամի գագաթնակետը սպասվում է հաջորդ ձմռանը, և ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կբախվի գազի պակասի, նշում է Bloomberg-ը։

Share This Article
2 Comments