ԷՐԴՈՂԱՆՅԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ Է ԹԵ՛ ՕՏԱՐՆԵՐԻ, ԹԵ՛ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԵՐՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ՆԱՏՕ-ի անդամ համարվող և Ռուսաստանի մտերիմը դարձած Թուրքիան շարունակում է ոտնահարել  իր հարևանների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Դրա մասին են վկայում ռուսական պատասխանատվության գոտում թուրքական իշխանությունների հրթիռակողծությունները հյուսիսային Սիրիայում։ Գործողություններ են իրականացվում նաև Իրաքում։ Այս ամենը թուրքական և ռուսական ԶԼՄ-ները կապում են Թուրքիայի հակաահաբեկչական «արդար» պայքարի հետ։

Հայաստանին հանձնելուց առաջ արևմտյան երկրները և Ռուսաստանը պետք է հասկանան, որ Թուրքիայի ախորժակը սրանով չի բավարարվելու։ Թուրքերը հարված են հասցնելու ամենաանսպասելի  դիրքից և ամենաանսպասելի պահին։ Մենք բազմիցս մեր վերլուծություններում զգուշացրել ենք, որ թուրքերը ստամբուլյան պայթյուններն օգտագործելու են ծավալապաշտական գործողությունները Սիրիայում և Իրաքում արդարացնելու համար։ Բացի այդ, Էրդողանի համար մի փոքրիկ «հաղթանակը» միջոց է վերարտադրվելու և ժողովդրին երկրում ստեղծված տնտեսական դժվարություններից շեղելու համար։ Ինչպես միշտ, այնպես էլ հիմա, թուրքերը փորձելու են շահավետ կոմբինացիաներ ստեղծել Արևմուտքի և Արևելքի հակասությունների միջև։ Էրդողանը փայլուն կերպով կարողանում է ստորագույն ձևով դիրքավորվել այս հակասությունների միջև։

Չնայած այս աճպարարություններին` էրդողանյան ռեժիմի կառավարության արդյունավետությունը վերջին տարիներին հսկայական անկում է արձանագրել․

Գծապատկեր 1․ Թուրքական կառավարության արդյունավետության մակարդակի դինամիկան 2014-2021 թթ․

Աշխարհի բազում երկրների համար հաշվարկում են կառավարության արդյունավետության համաթիվը։ Այն ցուցանիշ է, որ տատանվում է [-2,5;2,5] բալ շրջակայքում։ Նկատենք, որ որքան փաստացի ցուցանիշը մոտ է 2,5-ին, այնքան կառավարության արդյունավետությունը բարձրանում է, ճիշտ է նաև հակառակ պարագայում։

Ինչպես տեսնում ենք գծապատկերում, Էրդողանյան ռեժիմի 2016թ-ի ռեպրեսիաներից հետո երկրի կառավարության արդյունավետությունը հավասարվել է հողին։ 2020թ-ին կառավարության արդյունավետության մակարդակը կազմել է -0,13, իսկ 2021թ-ին՝ –0,09։

Էրդողանյան ահաբեկչական ռեժիմի անմարդկային գործողությունների արդյունքում մեծ ցավ և դժբախտություններ են բաժին  ընկնում Թուրքիայի հարևաններին՝ Հայաստան, Կիպրոս, Իրաք, Սիրիա և այլն։

Մինչդեռ երջանիկ չեն նաև հենց Թուրքիայի բնակիչները․

Գծապատկեր 2․ Թուրքիայի բնակչությունը մտահոգ է

Էրդողանյան ռեժիմի հանցագործությունների ուղիղ պատասխանը ժողովրդի շրջանում տրամադրությունների անկման միտումն է։ Մասնավորապես, գծապատկեր 2-ից նկատում ենք, որ 2017թ-ից սկսած թուրքիայի բնակչության երջանկության մակարդակը անկում է ապրել՝ 2021թ-ին հասնելով 4,74 բալ մակարդակին։

Կիսվեք այս հոդվածով