Visa-ի և Mastercard-ի ներքին այլընտրանքի վերաբերյալ Ռուսաստանի միջազգային հավակնությունները մարել են, քանի որ նույնիսկ նրա ամենամոտ դաշնակիցներից ոմանք ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո հրաժարվել են Mir վճարային համակարգից:
Mir համակարգին միացած 9 երկրներից 6 երկրների բանկերը հրաժարվել են դրանից՝ սեպտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարության նախազգուշացումից հետո։ Ռուսաստանը այն ստեղծել է 2014 թվականին ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին ալիքից հետո:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Ղրղզստանի և Տաջիկստանի բանկերը դադարեցրել են քարտերի օգտագործումը։ Նույնն արեց Ղազախստանի խոշորագույն բանկը։ Վիետնամի 2 հաստատություններից մեկը, որն ընդունում էր քարտեր, նույնպես հրաժարվել է դրանցից: Քարտեր են ընդունում միայն Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը։
Mir կայքն հանել է երկրների ցանկը, որով հուշում էր, թե որտեղ կարելի է օգտագործել քարտը:
Ամենամեծ հարվածը հասավ այն ժամանակ, երբ զբոսաշրջության կենտրոն Թուրքիան, որը չմիացավ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցներին, սեպտեմբերին խաղից դուրս բերեց բոլոր 5 բանկերին, որոնք իրականացնում էին Mir քարտով գործարքներ:
Ռուսաստանը փորձում է այլընտրանքային տարբերակներ առաջարկել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում