Ամերիկյան Zoom վիդեոկոնֆերանսների ծառայության բաժնետոմսերը նվազել են գրեթե 90 %-ով՝ 2020 թվականի նոյեմբերի համաճարակային գագաթնակետից հետո, գրում է Reuters-ը։
Երեքշաբթի՝ նոյեմբերի 22-ի սակարկությունների ժամանակ, ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 10 %-ով՝ վաճառքների եռամսյակային ռեկորդային դանդաղ աճի մասին լուրերի ֆոնին: Այնուհետև անկումը ճշգրտվել է և կազմել 8,5 %՝ նյութը գրելու պահին: Եթե 2020 թվականին պանդեմիայի գագաթնակետին Zoom-ի բաժնետոմսերի գինը հասնում էր 478 դոլարի, ապա այսօր դրանց արժեքը կազմում է 73,4 դոլար։
3-րդ եռամսյակում ընկերության գործառնական ծախսերն աճել են 56 %-ով, իսկ գործառնական մարժան (արտացոլում է գործառնական եկամուտների և վաճառքի հարաբերակցությունը և արտահայտված որպես տոկոս) 39,1 %-ից նվազել է մինչև 34,6 %։
Հոկտեմբերի 28-ին հաղորդվեց, որ աշխարհի հինգ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները Amazon-ը, Alphabet-ը, Apple-ը, Meta-ն և Microsoft-ը մեկ շաբաթվա ընթացքում կորցրել են ավելի քան 770 միլիարդ դոլար՝ իրենց բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկման ֆոնին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում