Հայտնի է դարձել Ցուկերբերգի հնարավոր հրաժարականի մասին

1 Min Read

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ծրագրում է հեռանալ պաշտոնից 2023 թվականին։ Այս մասին հայտնում է Leak պորտալը, հղում անելով իրազեկ աղբյուրին։

Աղբյուրի հաղորդմամբ, այս որոշումը չի ազդի մետավերսի բազմամիլիարդանոց նախագծի վրա։ Միևնույն ժամանակ, ընկերության ներկայացուցիչը պաշտոնապես հերքել է հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունը։

Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Meta Platforms-ը նախատեսում է իրականացնել լայնածավալ կրճատումներ։ Ինչպես գրել էր Wall Street Journal-ը, սա կարող է դառնալ տեխնո ոլորտի աշխատատեղերի ամենամեծ կրճատումներից մեկը ՝ կորոնավիրուսային համաճարակի ընթացքում արագ աճից հետո:

Դեռ հայտնի չէ, թե կորպորացիայի ավելի քան 87 հազար աշխատակիցներից քանիսն են մնալու առանց աշխատանքի։ Ընկերությունն այն ժամանակ չէր մեկնաբանել այս տեղեկությունը։

Ավելի ուշ Meta-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունը Twitter-ում հայտնել է, որ հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը առաջիկայում մտադիր չէ հեռանալու։

Կիսվեք այս հոդվածով