ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱԹԱՐՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Անշուշտ, այսօր մարդկությունը հնարավորություն ստացավ մի փոքր շեղվելու աշխարհում տիրող խայտառակություններից և հետևելու ամենասիրված իրադարձություններից մեկին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որն այս տարի անցկացվում է Քաթարում։ Արաբական այս փոքրիկ երկիրը, նավթային և գազային դոլարներից ձևավորված միջոցների հաշվին, կարողացել է բարձր մակարդակի տնտեսություն ձևավորել և հնարավորություն ստանալ անցկացնել Ֆուտբոլի աշխարհի առաջնության նման հեղինակավոր միջոցառում։

Ինչպիսի՞ երկիր է Քաթարը։ Վերջինս տիպիկ ավտորիտար ռեժիմով արաբական պետություն է։ Սակայն, միջազգային հանրությունը երկակի չափանիշների հերթական կիրառման արդյունքում աչք է փակում նման արժեքների վրա և կազմակերպում է այս երկրում առաջնություն, որտեղ առաջավոր երկրների քաղաքացիներն անհոգ ժպիտներով հետևում են խաղերին՝ Քաթարի բյուջե մուտք անելով հազարավոր դոլարներ։

Այդուհանդերձ, Քաթարը ներկայիս աշխարհի առաջադեմ պետություններից է, որի մասին առկա են հետևյալ հետաքրքիր փաստերը․

Գծապատկեր 1․ Մի քանի հետաքրքիր փաստ 2022 թ․-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հյուրընկալ պետության՝ Քաթարի մասին

Քաթարն ունի գազի հսկայական պաշարներ։ Այս փոքրիկ պետությունը գազի պաշարներով աշխարհի խոշոր 3 երկրներից մեկն է։ Այն նաև նավթ արտահանող աշխարհի խոշորագույն պետություններից է։  Քաթարցիների միջին տարեկան եկամուտների ծավալը կազմում է $ 88 հազար։ Քաթարում սովորական ջուրն ավելի թանկ արժի, քան հանրահայտ Կոկա-Կոլան։ Այս ցուցանիշները վկայում են, որ Քաթարն ամբողջությամբ պատրաստ է ընդունել  Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին աշխարհի 211 ազգային թիմերից մասնակցության հնարավորություն է ստացել միայն 32-ը։

Այս թիմում բալերով առաջատար 5 երկրները ներկայացված են ստորև․

Գծապատկեր 2․ 2022 թ․-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մասնակցող 32 ազգային հավակաքաններից առաջին 5 առավելագույն բալեր ունեցող հավաքականները

Առաջին հորիզոնականում է Բրազիլիան՝ 1,841 բալ։ Նրան հաջորդում են Բելգիան և Արգենտինան` համապատասխանաբար 1,817 և 1,774 բալ արդյունքներով։ Այս ցուցակը եզրափակվում է Անգլիայի հավաքականով, որն ունի 1,729 բալ։

Կիսվեք այս հոդվածով