Կանադայի կառավարությունից հայտարարել են, որ Ուկրաինային աջակցելու համար թողարվկել են կես միլիարդ կանադական դոլարի (372 միլիոն դոլար) սուվերեն պարտատոմսեր։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կանադացիներին կառաջարկվեն 100 դոլար անվանական արժեքով պարտատոմսեր, դրանց գնման հայտերը կընդունվեն մինչև նոյեմբերի 29-ը։
Հայտարարությունում կառավարությունը պարզաբանում է, որ, ըստ էության, դրանք սովորական հնգամյա պարտատոմսեր են՝ 3,3 տոկոս եկամտաբերությամբ։
Բոլոր ընթացակարգերի ավարտից հետո ԱՄՀ-ի միջոցով պարտատոմսերի թողարկումից ստացված հասույթին համարժեք գումար կփոխանցվի Ուկրաինա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում